
Իրանի գերագույն առաջնորդ Իմամ Սայիդ Ալի Խամենեին Մոհամմադ Մոխբերին հայտարարել է ժամանակավոր նախագահ։
«Մոխբերը կլինի գործադիրի ղեկավարը և պարտավոր է համագործակցել օրենսդիր և դատական մարմինների ղեկավարների հետ՝ առավելագույնը 50 օրվա ընթացքում նպաստելու նոր նախագահի ընտրությանը», — ասել է Գերագույն առաջնորդը X-ի գրառման մեջ։
Մոխբերը մինչև իր նոր պաշտոնը ստանձնելը եղել է փոխնախագահ, Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մտերիմն է։
Նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա առաջիկա 50 օրվա ընթացքում։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Կիրակի օրը տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը և ուրիշներ:
Երեք ուղղաթիռներից մեկը կործանվել է երկրի հյուսիսում՝ թանձր մառախուղի պատճառով:
Ադրբեջանի սահմանին ամբարտակի բացման արարողությունից հետո Ռաիսին մեկնում էր Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաք։




