
Հիմնանորոգվում է Տ-4-78, /Տ-4-40/ — Նորակերտ — /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի կմ5+200-կմ7+200 հատվածը։ Նորոգվող 2կմ երկարությամբ տեղական նշանակության ճանապարհն անցնում է Գեղարքունիքի մարզով։


Մինչ նորոգումը ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում‚ տասնյակ տարիներ այն չէր հիմնանորոգվել։ Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում է ավազակոպճային շերտ‚ կառուցվում են մայթերը‚ իջատեղեր և մուտքեր‚ տեղադրվելու են ջրահեռացման վաքեր‚ ասֆալտբետոնե ծածկ‚ ճանապարհը կահավորվելու է անվտանգության տարրերով։ Նշենք, որ շինաշխատանքներում ներգրավված են նաև տարածաշրջանի բնակիչները։


Շինաշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով‚ շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 345 մլն դրամ։




