
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները վաղ առավոտից Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացնում։

Բերման է ենթարկվել 88 անձ՝ վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ օրինական պահանջ չկատարելը, հայտնել են ՆԳՆ-ից։

Երեկվա հանրահավաքում շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ էր արել դուրս գալ փողոց, առավոտյան 8-ից անհրազանդության ակցիաներ իրականացնել, փակել փողոցները։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սկիզբ է առել երկու ամիս առաջ և պահանջում է հատվածական սահմանազատման կասեցում ու վարչապետի հրաժարական։






