Հասարակություն

Իլիչից մինչեւ Իլիչ. Միկոյանի արձանը տեղադրումը շարունակում է քննարկման առարկա լինել

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Երևանում Անաստաս Միկոյանի հուշարձանի տեղադրման շուրջ հասարակական քննարկումները չեն դադարում: Ավելի ակտիվ են հանդես գալիս մայրաքաղաքի ավագանու համապատասխան որոշման ընդդիմախոսները: Վերջիններիս թվում են նաև  խորհրդարանի նախկին պատգամավորներ Արշակ Սադոյանը և Աշոտ Բլեյանը: Ինչպես պարզվեց, ամեն մեկը յուրովի է դեմ Միկոյանի հիշատակի նման հավերժացմանը։

ԽՍՀՄ տարիներին Միկոյանն ամենաերկարամյա գործիչներից էր։ Նա պաշտոնավարել է, ինչպես կատակով ասում էին, «Իլիչից մինչեւ Իլիչ»՝ նկատի ունենալով Վլադիմիր Լենինին եւ Լեոնիդ Բրեժնեւին։ 1964-65 թվականներից նա զբաղեցնում էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի պաշտոնը:

Արշակ Սադոյանը Սիկոյանի արձանի տեղադրումը կապում է ներկա աշխարհաքաղաքական գործընթացների հետ։ Նա միժամանակ տեսնում է Միկոյանի մեղքը, մասնավորապես, Սևանի մակարդակի նվազման և Երկրորդ համաշխարհային պատերազմում իր հոր զոհվելու մեջ։

Աշոտ Բլեյանը ևս անձնական պատճառներ ունի հակակրելու Անաստաս Միկոյանին՝ հաշվի առնելով նրա մասնակցությունը անցյալ դարի 30-ականների բռնություններին։ Նախկին պատգամավորը նշեց, որ ի սկզբանե դեմ է արձաններին և արձանապաշտությանը: Միկոյանի արձանի տեղադրման հարցը նա ևս դիտարկեց Խորհրդային Միության վերականգման միտումների ներքո: Այս առումով Բլեյանի համար անընդունելի է Երևանի ավագանու  որոշումը։

Կարդացեք նաև

Back to top button