
Հայաստանի ռուսական ռազմակայանի բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում անցկացվում է դիպուկահարների հավաք։ «Ռեգնում» գործակալությունը, հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ նախապատրաստական վարժանքների ընթացքում զինծառայողները կանցնեն մարտավարական և կրակային վերապաստաստում՝ առաջին անգամ օգտագործելով տեղորոշման ինքնատիպ համակարգեր՝ ԳԼՈՆԱՍՍ-ի <Գրոտ> նավիգատորներ:
Հավաքից առաջ կատարվել է մասնակիցների ընտրություն ավելի քան երեք հազար զինվորներից, որոնք ժամանել են ռազմական բոլոր օկրուգներից:




