ԿարևորՀասարակություն

Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց են անցկացնում

Թբիլիսիում վիրահայերը Հայոց Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում, գրում է Ալիք Մեդիան։

Ինչպես նաև, «Վրաստանի Հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ցուցահանդես է կազմակերպել, որտեղ ցուցադրված են ինչպես դրվագներ 1915 թվականի ցեղասպանական ոճրագործություններից, այնպես էլ 2020-ից ի վեր Արցախի տարածքում տեղի ունեցած վայրագությունների։

Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքվածներին խոսքով դիմել են «Վրաստանի Հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանն ու կազմակերպության անդամները, Վիրահայոց թեմի քահանա Տեր Կիրակոս Սիմոնյանը, քաղաքական գործիչ Լևոն Չիդիլյանը և այլք։

Back to top button