ԿարևորՀասարակություն

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար՝ բազմահազար մարդիկ այսօր Երևանում կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ` երեկ Երևանում  ջահերով երթ է անցկացվել։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ երեք տասնյակ պետություններ և միջազգային կառույցներ։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը Հայաստանի անվտանգության համակարգի ամրապնդման երաշխիքներից է:

Back to top button