ԿարևորՀասարակություն

Դեսպան Մակունցը Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի անվտանգային իրավիճակը, Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները

Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին: Դեսպան Մակունցի հետ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա մարտահրավերներին, Հայաստանի անվտանգային իրավիճակին, խաղաղության օրակարգին, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին,  հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

6-շաբաթյա կրթական ծրագրի շրջանակներում, որին մասնակցում են Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի տարածաշրջանների և այլ երկրների ներկայացուցիներ, բաղկացած է բարձր մակարդակի հանդիպումներից քաղաքականություն մշակողների, լրագրողների, գիտնականների, ռազմական անձնակազմի, բիզնես առաջնորդների, հասարակական կազմակերպությունների և տարածաշրջանային փորձագետների հետ, որոնց միջոցով կրթաթոշակառուները ծանոթանում են ԱՄՆ-ում պետական և մասնավոր հատվածների աշխատանքի հեռանկարներին:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն են ունենում այցելելու դեսպանատներ և ծանոթանալու մասնակից երկրների երկկողմ հարաբերություններին Միացյալ Նահանգների հետ։

Back to top button