ԿարևորՀասարակություն

Միացյալ Թագավորության պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ այցելել է Խաչիկ համայնք

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Միացյալ Թագավորության պաշտպանական գծով կցորդի տեղակալ Ջո Ռոյին և այցելություն կատարել Խաչիկ համայնք, ասված է դիտորդական առաքելության X-ի գրառման մեջ։

«Ուրախ ենք ողջունել Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդի տեղակալ տիկին Ջոջոյին՝ առաքելության կենտրոնակայանում: Առաքելության ղեկավարը պատվիրակությանը տեղեկացրել է մանդատի և գործունեության մասին: Հյուրերը միացել են նաև Խաչիկում իրականացվող պարեկությանը: Շնորհակալություն այցելության համար»։

Back to top button