ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Որքանո՞վ է արդյունավետ ամբողջությամբ անցումն էլեկտրոնային քվեարկության

Խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022–2023 թվականների գործունեության հաշվետվությունը։ Հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ առաջիկա երկու տարում ընտրություններ ըստ էության նախատեսված չեն։ Մինչև 2026թ հունիսը միայն մեկ համայնքում է ընտրություն նախանշված։ ԿԸՀ նախագահը հույս ունի, որ մինչ այդ ընտրական համակարգն ավելի պատրաստված ու նոր հնարավորություններով զինված կլինի։

Որքանո՞վ է արդյունավետ է քվեարկության թվային համակարգի ներդրումը։ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը գործող փորձն է մատնանշում։ Հիշեցնում է՝ թեկնածուների թվյալները հնարավոր է մուտքագրել համակարգ առցանց՝ սոցիալական քարտի տվյալներով․

«Մենք չենք պատրաստվում անցնել էլեկտրոնային քվերակության։ Դիվանագետների պարագայում արդեն ունենք նման փորձ»։

Պարզվում է՝ թվային քվեարկութունը մի մեծ թերություն ունի՝ բողոքարկման ժամանակ խնդիր է առաջացնում, կասկածը մնում է չփարատված՝ փաստում է ԿԸՀ նախագահ  Վահագն Հովակիմյանը։ Բոլոր այն երկրները, որոնք անցել են բացառապես թվային քվեակությա,ն աստիճանաբար վերադառնում են թղթայինին։

 «Երբ չկա թուղթ , որևէ  քաղաքական ուժ, եթե ասում է, որ ընտրությունները կեղծվել են, կասկածը մնում է։ Ուստի էլեկտրոնային քվերակությանն ամբողջությամբ անցում կատարած երկրները վերադառնանում են հետ։ Այլ բան է, որ տարբեր սարքավորւումներ են  կիրառում, բայց թուղթը երաշխիք է՝ վերահաշվարկի ժամանակ»։

Մինչև 2026 թվականը ընտրություններ չկան՝ արձանագրում է Վահագն Հովակիմյանը։ Նրա տեղեկացմամբ, 2026 թվականի հունիսին ԱԺ ընտրությունները կլինեն, իսկ աշնանը ՏԻՄ համամասնական ընտրություններ, եթե արտահերթ ընտրություններ չլինեն։

ԿԸՀ նախագահը հույս ունի, որ մինչ այդ ընտրական համակարգն ավելի պատրասված կլինի ու նոր հնարավորություններով զինված։

«Ամբողջ հնարավորությունը կա, ու այսուհետ բոլոր ընտրություններում ՝ համամասնական, թե ՏԻՄ, օնլայն հեռարձակումը ռեալ ժամանակում ապահովելու են»։
 

ԿԸՀ նախագահը ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է 2022-2023 թվականների գործունեության մասին հաղորդումը։

Back to top button