ԿարևորՔաղաքական

Փաշինյանը սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության  միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշումը՝

1. Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ:

2. Աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպելու նպատակով ներգրավել ոլորտային մասնագետներ՝ գեոդեզիստներ և քարտեզագիրներ։

3. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

4. Հանձնարարել պաշտպանության նախարարին, պարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Կադաստրի կոմիտեի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ անհրաժեշտ օժանդակություն ապահովել խմբի աշխատանքներին»,- նշված է որոշման մեջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության  միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ կստեղծվի:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշումը՝

1. Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի  Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ։

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:

 
Աշխատանքային խումբը հետևյալ կազմն ունի.

Հայկ Ղալումյան – Տավուշի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար)

Արսեն Աղաբաբյան – Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Արթուր Ճաղարյան – Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Մհեր Աղամյան – Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)

Իշխան Աղբալյան – Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ)

Գևորգ Սահակյան – Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ)

Տիգրան Հարությունյան – Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ)

Կամո Շահինյան – Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ)

Սերոբ Մախսուդյան – Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի բնակիչ (համաձայնությամբ)

Սուրեն Խուդավերդյան – Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի բնակիչ (համաձայնությամբ)

Անդրանիկ Նազարյան – Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի բնակիչ (համաձայնությամբ)

Back to top button