
Մետրոպոլիտենում երթևեկությունը վերականգնվել է, հայտնում են Երևանի Մետրոպոլիտենից։
«Հարգելի՛ ուղևորներ,
Տեղեկացնում ենք,որ ժամը 22:55-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։
Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն»։
Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել էր մեկ գծանի երկկողմանի երթևեկության՝ կապված մետրոպոլիտենում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետ։
Քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, նետվել էր «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։




