
Սիսիան համայնքի Ույծ բնակավայում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին Կառավարության նախաձեռնությամբ վերակառուցվում է, հայտնում են Սիսիանի համայնքապետարանից։



Ապրիլի 18-ին համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանն այցելել է բնակավայր, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել ավարտման ժամկետների վերաբերյալ, մանրամասն ուսումնասիրել նախագիծն ու իր գոհունակությունը հայտել այն փաստի վերաբերյալ, որ աշխատանքների վերջնարդյունքում ամբողջությամբ կպահպանվի եկեղեցու նախնական տեսքը:



Եկեղեցին կառուցվել է 1617 թվականին է և մինչ օրս չէր հիմնանորոգվել:




