ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության պատվիրակության անդամներին՝ գլխավորությամբ Կարիտասի միջազգային գրասենյակի դրամաշնորհների գլխավոր պատասխանատու պարոն Անդրեաս Բրենդերի։

Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել կազմակերպությանը Հայաստանին և հայ ժողովրդին այս ծանր ժամանակաշրջանում ցուցաբերվող աջակցության համար։

Խոսելով բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Հայոց Հայրապետը կարևորել է նյութական օժանդակությանը զուգահեռ վերջիններիս արդար իրավունքների պաշտպանությունը։

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձ է կատարել նաև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին ու գործակցությանը:

«Կարիտաս Գերմանիա» կազմակերպության պատվիրակության անդամ մոնսինյոր դոկտոր Հայնց Դետլեֆ Ստեպսը Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել կազմակերպության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մասին՝ կարևորելով սոցիալական արդարության և համերաշխության հաստատումը մարդկային կյանքում:

Կարդացեք նաև

Back to top button