«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա հիմնված խաղաղ գործընթացին, ասվում է G7-ի հայտարարության մեջ։
«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և տեւական խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,- ասվում է փաստաթղթում։ G7 երկրներն ընդգծել են, որ հակամարտության հետագա սրումն անընդունելի կլինի։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և խրախուսել համապատասխան քայլերը՝ ապահովելու փախստականների և տեղահանվածների անվտանգ և կայուն վերադարձը իրենց տները», — ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, G7-ը և նրա անդամները պատրաստակամություն են հայտնել նպաստել հետագա կառուցողական շփումներին բոլոր մակարդակներում, հատկապես ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից տրամադրված բանակցային շրջանակում։
G7-ի արտգործնախարարների հանդիպումը մեկնարկել է չորեքշաբթի երեկոյան Նեապոլի ծոցի Կապրի կղզում և կավարվի այսօր։