ԿարևորՏնտեսական

ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության շարունակականությունը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Ուորեն Վիլսոնին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Հարությունյանն ընդգծել է հանքարդյունաբերության կարևորությունը ՀՀ կառավարության համար և շնորհակալություն հայտնել հյուրին այդ ոլորտում համագործակցության ԱՄՆ պատրաստակամության համար։

Նախարարի տեղակալը նաև շեշտել է Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում ամերիկյան կապիտալի ներգրավվածության հանգամանքը և կարևորել հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի հետ փորձի փոխանակման նպատակով հնարավոր համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է օգտակար հանածոների մատակարարման շղթաների ամրապնդման և հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության շարունակականության կարևորությունը։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրին արդյունավետ քննարկման համար և հույս հայտնել, որ քննարկման հարցերի լուծումներն օրակարգում պահելը լրացուցիչ խթան կհանդիսանա հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության սերտացման համար։

Back to top button