ԿարևորՀասարակություն

Հանրային ցուցադրման է ներկայացվել Հրաչ Ղազարյանի հեղինակային «Հայաստան, որը չենք տեսել» ֆիլմը

Ապրիլի 16-ին Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ Հայ-ռուսական համալսարանի դահլիճում հանրային ցուցադրման կներկայացվեց «Հայաստան, որը չենք տեսել» ֆիլմը։

Ֆիլմն Արարատյան դաշտի թռչնաշխարհի եզակի թռչնատեսակների, դրանց կենսակերպի և սպառնացող վտանգների մասին է:

Ֆիլմը նկարահանվել է «Աֆրիկյան-Եվրասիական չվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրի շրջանակներում, «Բիոտոպ» և «Բրդլինքս» հասարակական կազմակերպությունների կողմից։

Back to top button