ԿարևորՀասարակություն

Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական հոգևոր ճեմարան

Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական հոգևոր ճեմարան, հայտնում են Մայր Աթոռից։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան նորաբաց ճեմարանի նպատակն է ազգային ոգու, քրիստոնյա ինքնության պահպանումը, բանիմաց ու նվիրյալ հոգևորականների պատրաստումը:

ՌԴ պետական կրթական չափորոշիչներով գործող ճեմարանն ապահովում է 4-ամյա բարձրորակ կրթություն, որից հետո սաները շարունակելու են ուսումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրայում: Կրթությունն անվճար է, սաները գիշերում են կրթարանին կից շենքում։

Back to top button