ԿարևորՍպորտ

Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը

Հին Օլիմպիայում այսօր տեղի է ունեցել տարվա գլխավոր մարզահանդեսի՝ Փարիզի օլիմպիական ամառային խաղերի կրակի վառման արարողությունը:

Միջոցառումը բաց կլինի հանրության համար: Covid-19 համաճարակի պատճառով «Տոկիո-2020»  ամառային և «Պեկին-2022»  ձմեռային խաղերի ջահերը վառվել էին առանց հանդիսականի:

Կրակի վառման արարողությունը ներկա են գտնվել շուրջ 600 բարձրաստիճան պաշտոնյա: Նրանց թվում՝ Հունաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն, ՄՕԿ-ի առաջնորդ Թոմաս Բախը, «Փարիզ-2024» կազմկոմիտեի նախաահ Թոնի Էստանգեն և այլ պաշտոնատար անձինք:

Այս անգամ միջոցառումը փոքր ինչ փոփոխված է: Ընտրվել է նոր գլխավոր քրմուհի, որին մարմնավորելու է հույն դերասանուհի Մերի Մինը: Փոփոխություն է կրել նաև քրմուհիների հագուստի դիզայնը: Ի տարբերություն նախկին՝ սպիտակի ու կապույտի, այժմ այն կլինի սև ու սպիտակ: Հանդիսությանը մասնակցում է 35 քրմուհի և 15 պատանի:

Փարիզի օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 101 օր:

Back to top button