ԿարևորՀասարակություն

«Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը՝ Երևանի վարչական շրջաններում

Երևանի 7 վարչական շրջանում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը։

Խմբակների վերապատրաստված մասնագետներն ամբողջ տարվա ընթացքում` նշված վայրերում, շաբաթական 2 անգամ կվարեն ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար:

Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ կլինեն միավորված խմբակներ, և առողջ ապրելակերպի վերապատրաստված մասնագետ-փորձագետները կանցկացնեն առողջ ապրելակերպի հիմնական դասընթացները։

Խմբակներին այցելության շրջանակներում կլինի նաև հատուկ անակնկալ՝ սոցիալիզացիայի բաղադրիչ. մասնակիցները խմբակի հաճախմանը զուգահեռ` պարբերաբար կայցելեն թատրոններ:

Կկազմակերպվեն նաև միջսերնդային համագործակցության ժամեր, դպրոցահասակ երեխաները կայցելեն խմբակներ, կունենան յուրահատուկ հաղորդակցության ժամեր։

Առողջ և ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակում չի ճանաչում։

Back to top button