ԿարևորՍպորտ

Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող

Ռիո դե Ժանեյրոյում ընթանում է օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարը։ Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայից հայտնում են, որ 10 մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում իրեն փայլուն է դրսևորել Էլմիրա Կարապետյանը։

Հայ հրաձիգը 581 միավորով 3-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ։ Եզրափակիչ անցած մարզիկներից օլիմպիական ուղեգիր է ունցել միայն Կարապետյանը։

Մյուսները պայքարել ենոչ միայն մեդալների, այլև օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար։ Եզրափակչում մեր մարզուհին 240,7 միավոր արդյունքով շրջանցել է բոլոր մրցակիցներին` դառնալով մրցաշարի հաղթող։

Back to top button