ԿարևորՀասարակություն

Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. հայր Տիրան վարդապետ Հակոբյան

Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. զոհեր, վիրավորներ չկան, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ հայր Տիրան վարդապետ Հակոբյանը։

«Մենք ապահով ենք։ Զոհեր և վիրավորներ չունենք։ Ամեն ինչ հանգիստ է։ Գնում ենք Սուրբ Հարության տաճար՝ աղոթքի»,– գրել է նա։

Իրանը շաբաթ ուշ երեկոյան անօդաչու սարքերով հարձակվել էր Իսրայելի վրա։ Իրանի հարձակումը պատասխան էր ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական ավիահարվածին, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 5 սպա և երկու բարձրաստիճան գեներալ: Օդային հարվածից անմիջապես հետո Թեհրանը զգուշացրել էր Իսրայելին պատասխան քայլերի մասին։

Back to top button