
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 14-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ավտովթարի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։
Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և 20 վիրավոր:




