ԿարևորՄշակույթ

Հնդկաստանում կցուցադրվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը

Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կապակցությամբ Հնդկաստանում ՀՀ դեսպանության և Հնդկաստանի Մեդիա և զվարճանքի արդյունաբերության միջազգային պալատի (ICMEI) համագործակցությամբ, ապրիլի 19-ին Նոիդայում կցուցադրվի «Նռան գույնը» ֆիլմը, հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից:

«Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին, մասնավորապես՝ հայ համայնքի հարգարժան ներկայացուցիչներին, մասնակից դառնալու միջոցառմանը. հասցեն և ժամն՝ ըստ ներկայացված պաստառի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Back to top button