ԿարևորՀասարակություն

Քննարկվել են համատեղ միջոցառումներ անցկացնելու մի շարք նախագծեր

Ապրիլի 12-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանում հանդիպել է փիլիսոփայության դպրոցի դեկան, պրոֆեսոր Դիմիտրիոս Դրոսոսի և նախկին դեկան, կառավարման խորհրդի անդամ, բյուզանդական երաժշտության պրոֆեսոր Աքիլեաս Խալդեակիսի հետ։

Ինչպես հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Փիլիսոփայության դպրոցի հետ միասին համատեղ միջոցառումներ անցկացնելու մի շարք նախագծեր։

Կողմերն անդրադարձել են նաև հույն և հայ ժողովուրդների մշակութային և պատմական ընդհանրություններին։ Այս համատեքստում քննարկվել է Հայաստանի կրթական հաստատությունների հետ համատեղ գիտակրթական ծրագրերի մշակման, դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի հնարավորությունների ներուժը և այն առավելագույն կյանքի կոչելու հրամայականը։

Back to top button