ԿարևորՀասարակություն

Վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող. ՀՀ ՊՆ

Այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:

Back to top button