ԿարևորՔաղաքական

Քննարկվել են Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Լիտվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Գալինա Վաշչիկայտեի հետ, տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին շրջանում ակտիվացած երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր եռանդ են հաղորդել Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Քննարկում է ծավալվել Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները՝ ինչի համատեքստում տիկին Վաշչիկայտեն փոխանցել է Լիտվայի պատրաստակամությունը աջակցելու զարգացնել ինչպես Հայաստան-Լիտվա երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունները:

Back to top button