ԿարևորՍպորտ

Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթակիր

Աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն եւ կրկնակի փոխչեմպիոն գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում՝ երկամարտի 463 կգ արդյունքով (210+253 կգ):

Կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 440 կգ (195+245) արդյունքով գրավել է չորրորդ տեղը։

Back to top button