ԿարևորՀասարակություն

«Սևան» ազգային պարկի հանրային լողափերի բարեկարգման նպատակով հայտարարվել է մրցույթ

Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ «Սևան» ազգային պարկի հանրային 6 լողափերի բարեկարգման, կահավորման և սպասարկման նպատակով

ԼՈՏ 1 (լողափ 1 և 3)
Չափը՝ 1.39 և 5․0 հա
Հեռավորությունը Երևանից 60 կմ, երթևեկության տևողությունը 1ժ
Առավելությունները՝ գործում են 2012 թվականից, մեծ պահանջարկ ունեն հանգստացողների շրջանում, բարեկարգված և մասնակիորեն կահավորված են, ավազային ափով լողափեր են, ջրի խորությունը աստիճանական,
Լողափի գտնվելու վայրը՝ Սևան քաղաքին հարակից ափամերձ հատված, (0.94605 հա գտնվում է 1905․0 մ բացարձակ նիշից բարձր)
Նախավճարի չափը՝ 159750 /հարյուր հիսունինը հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ
Տարեկան վճարի մեկնարկային գին՝ 3195000/երեք միլոն հարյուր իննսունհինգ հազար/ ՀՀ դրամ
Լողափի տրամադրման ժամկետը՝ 12տարի:

ԼՈՏ 2 (լողափ 7)
Չափը՝ 0.78 հա
Հեռավորությունը Երևանից 110 կմ, երթևեկության տևողությունը 1ժ 40ր
Առավելությունները՝ ծառապատ տարածք է, տարածքի համաչափ զարգացման հնարավորություն է ընձեռում, տեղական բնակչությանը հանգստի գոտով ապահովում, ավազային ափով լողափ է, ջրի խորությունը աստիճանական, տուրիստական ենթակառուցվածքների զարգացում։
Լողափի գտնվելու վայրը՝ Գավառ համայնքի, Նորատուս բնակավայրի հարակից Սևան-Գավառ-Մարտունի ավտոմայրուղուց մինչև լիճ ընկած ափամերձ հատված (ամբողջությամբգտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ցածր):
Նախավճարի չափը՝ 4 680 /չորս հազար վեց հարյուր ութսուն/ՀՀ դրամ
Տարեկան վճարի մեկնարկային գին՝ 93 600 /իննսուներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ
Լողափի տրամադրման ժամկետը՝ 12տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից:

ԼՈՏ 3 (լողափ 10)
Չափը՝ 1.0 հա
Հեռավորությունը Երևանից՝ 105 կմ, երթևեկության տևողությունը 1ժ 40ր
Առավելությունները՝ Գրավիչ լողափ է, կլիման բարենպաստ՝ արևկող և տաք, առանց քամիների, լողափը ավազային է և գեղեցիկ տեսարան ունի դեպի Թերակղզի։
Հարևանությամբ գտնվում է Արտանիշի արգելոցը, ինչը կարող է ապահովել հանգստացողների լրացուցիչ հոսք
Լողափի գտնվելու վայրը՝ Ծովագյուղ-Վարդենիս Մ-14 միջպետական ավտոճանապարհից 900 մ գրունտային ճանապարհով հեռավորության վրա
Նախավճարի չափը՝ 6 000/վեց հազար/ ՀՀ դրամ
Տարեկան վճարի մեկնարկային գին՝ 120 000 /հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ
Լողափի տրամադրման ժամկետը՝ 12տարի:

ԼՈՏ 4 (լողափ 11)
Չափը՝ 1.0 հա
Հեռավորությունը Երևանից՝ Հեռավորությունը Երևանից 112 կմ, երթևեկության տևողությունը 1ժ 45ր
Առավելությունները՝ տարածքի համաչափ զարգացման հնարավորություն է ընձեռում, տեղական բնակչությանը հանգստի գոտով ապահովում, տուրիստական ենթակառուցվածքների զարգացում, լողափը ավազային ափով է
Լողափի գտնվելու վայրը՝ Գավառ համայնք, Գավառ քաղաքին հարակից տարածքում (որից` 35.52%-ը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր)
Նախավճարի չափը՝ 6 000/վեց հազար/ ՀՀ դրամ
Տարեկան վճարի մեկնարկային գին՝ 120 000 /հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ
Լողափի տրամադրման ժամկետը՝ 12տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից։

ԼՈՏ 5 (լողափ 12)
Չափը՝ 1.2 հա
Հեռավորությունը Երևանից՝ 125 կմ, երթևեկության տևողությունը 2ժամ
Առավելությունները՝ Գրավիչ լողափ է, կլիման բարենպաստ՝ արևկող և տաք, առանց քամիների, լողափը ավազային է և գեղեցիկ, գտնվում է Մարտունի քաղաքի հաևանությամբ և Մարտունու տարածաշրջանում, այլ հանգստի գոտիներ գրեթե չկան, Հանգստի կազմակերպման համար բարենպաստ է, կարող է հետաքրքրություն ներկայացնել Վայքի և Սյունիքի մարզերի ազգաբնակչության համար
Լողափի գտնվելու վայրը՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքին հարակից տարածքում (հողամասն ամբողջությամբ գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ցածր)
Նախավճարի չափը՝ 9 000 /ինը հազար ՀՀ դրամ
Տարեկան վճարի մեկնարկային գին՝ 180 000 /հարյուր ուսուն հազար/ ՀՀ դրամ
Լողափի տրամադրման ժամկետը՝ 12տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից։

Մրցույթը կկայանա 2024թ-ի «մայիսի» 10-ին ժամը «14:30 »-ին, ք. Երևան, Կառավարական համար 3 մասնաշենք, 5-րդ հարկ, հեռ:+374 0261 2 40 44:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2024թ մայիսի 6-ի ժամը 14:30-ն է, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեով ։

Մրցույթում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, որի ներկայացրած ծրագիրը հավանության կարժանանա և կառաջարկի առավելագույն գումար:

Հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://env.am/announcement/category-1/competation-10-04-2024

Կարդացեք նաև

Back to top button