
Իրանը դեմ է Հարավային Կովկասը արտատարածաշրջանային տերությունների աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ դարձնելում։
Ինչպես հայտնում է IRNA-ն, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին՝ ընդգծելով տարածաշրջանային համագործակցության կարևորությունը Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար։
Տնտեսական համագործակցության ամրապնդումը և հաղորդակցության ընդլայնումը արդյունավետ դեր են խաղում կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և տնտեսական զարգացման գործում, ասել է նա։
Մեկնաբանելով Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի վերջին եռակողմ հանդիպումը՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է տարածաշրջանային կարողությունների, այդ թվում՝ 3+3 խորհրդատվական մեխանիզմի օգտագործման անհրաժեշտությունը՝ չլուծված վեճերը լուծելու համար։




