ԿարևորՄշակույթ

ԱՄՆ Կինոակադամիայի թանգարանում կցուցադրվի Փարաջանովի «Նռան գույնը»

Ուրբաթ օրը՝ ապրիլի 19-ին, Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ ԱՄՆ Կինոակադեմիայի թանգարանում կցուցադրվի «Նռան գույնը» ֆիլմը, կկայանա նաև Միխայիլ Վարդանովի «Փարաջանով. վերջին գարունը» բանաստեղծական վավերագրական ֆիլմի վերականգնված տարբերակի համաշխարհային պրեմիերան։

Սա կլինի հայկական ֆիլմի առաջին ցուցադրությունը Ակադեմիայի թանգարանում, որը գտնվում է Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, կառուցվել է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի կողմից և բացվել է 2021 թվականին։

Ակադեմիայի թանգարանն իր տեսակի մեջ առաջին խոշոր թանգարանն է Միացյալ Նահանգներում և նվիրված է կինոարտադրության պատմությանը, գիտությանը և մշակութային ազդեցությանը:

Ցուցադրությունները ներկայացվում են UCLA Film & Television Archive-ի հետ համագործակցությամբ և Հայկական կինոընկերության աջակցությամբ:

Կարդացեք նաև

Back to top button