
Եվրոպական միության Քաղաքական և անվտանգության կոմիտեի ներկայացուցիչները միացել են Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ պարեկություն իրականացնելու համար Երասխի և Պարույր Սևակի տարածքներում։
«Պատիվ ունեմ այսօր հյուրընկալել Եվրոպական միության դեսպաններին և ներկայացնել նրանց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի և գործունեության մասին: Պատվիրակությունը միացել է Երասխի և Պարույր Սևակի տարածքների պարեկությանը։ Շնորհակալություն դեսպան Դելֆինա Պրոնկի դրական արձագանքի համար (Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի նախագահ
) և հարգելի հյուրերին»,-ասվում է առաքելության X-ի գրառման մեջ:
Honored to host the PSC Ambassadors 🇪🇺 today and brief them on EUMA's mandate and activities in Armenia.🇦🇲 The delegation joined a patrol in Yeraskh and Paruyr Sevak areas. Grateful for the positive feedback from Ambassador Delphine Pronk @FienBZ and the esteemed guests! pic.twitter.com/k0cUL7PdhS
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) April 9, 2024
ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն ուղեկցել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին հայ-ադրբեջանական սահման կատարած այցի ընթացքում։
«Հիանալի առիթ էր շնորհակալություն հայտնելու Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդներին կամ նրանց պրոֆեսիոնալիզմին և տարածաշրջանում կայունության գործում ունեցած ակնառու ներդրմանը», — ասել է դեսպան Բալայանը X-ի գրառման մեջ։




