ԿարևորՀասարակություն

Վրաստանում լույս է տեսել «Արիլի» ամսագրի 2024թ. անդրանիկ համարը՝ նվիրված հայ գրականությանը

Ապրիլի 8-ին լույս է տեսել Վրաստանում հեղինակավոր հասարակական-գրական «Արիլի» ամսագրի 2024թ. անդրանիկ համարը, որն ամբողջովին նվիրված է հայ գրականությանը։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ համարում տեղ են գտել հայ դասական և ժամանակակից գրողների, այդ թվում` Նարեկացու, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Նահապետ Քուչակի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Գրիգոր Զոհրապի, Հրանտ Մոթևոսյանի ստեղծագործություններ, հայ-վրացական հասարակական-գրական կապերին վերաբերող հոդվածներ և հարցազրույցներ։

Համարը լույս է տեսել Վրաստանում ՀՀ դեսպանության և Վրաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Գիորգի Մաիսուրաձեի աջակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button