ԿարևորՀասարակություն

Ֆրանսիան մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերով

Ֆրանսիան անհանգստացած է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերով, ասվում է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության X-ի գրառման մեջ։

«Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողությունից, որը վիճարկում է Երուսաղեմի ստատուս քվոն»,-ասված է հյուպատոսարանի գրառման մեջ։

Ապրիլի 3-ին Իսրայելի ոստիկանությունը ապօրինի տեղահանում էր սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, և հարձակվելով հոգեւորականների ու տեղացի հայերի վրա:

Back to top button