
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը «Le Monde»-ում հրապարակված հոդվածում Բրյուսելին կոչ է արել հրաժարվել «հավասար հեռավորության քաղաքականությունից» Հայաստանի, որը նախընտրել է թեքվել դեպի Արևմուտք, և Ադրբեջանի միջև, որն «ինքնահաստատվում է Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ագրեսիվ ինքնավարությունների ճամբարում»։
«Եվրոպան պետք է միջնորդի դեր ստանձնի կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում: Բայց նրա մոտեցումը պետք է արտացոլի այն իրականությունը, որ Հայաստանն ընտրել է եվրոպական ժողովրդավարական երկրների համայնքը, մինչդեռ Ադրբեջանը նստած է ագրեսիվ ինքնավարության ճամբարում։ Եվրոպական հստակության և հավակնությունների բացակայությունը կարող է վտանգել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը և նրա աշխարհաքաղաքական առանցքը»,- ասել է Ռասմուսենը։
Նրա խոսքով՝ նոր մոտեցուման սկիզբը պետք է դրվի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ գագաթնաժողովին, որտեղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կհյուրընկալի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենին։




