
ԵՄ-ն մտադիր է աջակցել ՀՀ զինված ուժերին, էական աջակցության մասին է խոսքը, «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
«ԵՄ-ն մտադիր է աջակցել ՀՀ զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսակետից, էական աջակցության մասին է խոսքը, որ կարողանանք ուժեղացնել կարողությունները։ Սա վերաբերում է Եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներին։ ԵՄ-ն շարունակում է ամբողջական հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման և կարգավորման հարցին՝ ներառյալ այն հանդիպումները, որ կազմակերպվել են Եվրախորհդի նախագահի կողմից»,- ասել է Մարագոսը
Նա վստահություն է հայտնել համագործակցության արդյունքների առումով։ «ԵՄ-Հայաստան համագործակցությունը շատ կարևոր է օրենքի գերակայության համար, մենք նաև պատրաստվում ենք վաղը Բրյուսելում Հայաստանի հետ փաստաթուղթ ստորագրել, որը կխորացնի համագործակցությունը քրեական գործերի շրջանակներում և կապահովվի բարձր ստանդարտներ անձնական տվյալների պաշտպանության դատական անկախության և օրենքի գերակայության համար»,- նշել է նա:




