ԿարևորՄիջազգային

Թուրքիայի իշխանությունները ճնշում են ՏԻՄ ընտրություններում հաղթած ընդդիմադիրներին

Մարտի 31-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում (ՏԻՄ) ձայների 55 տոկոսով Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Վանի քաղաքապետ ընտրված ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) թեկնածու Աբդուլլայ Զեյդանին թույլ չի տրվել ստանձնել իր պաշտոնը:

Ինչպես ermenihaber-ն է գրում, թուրքական մամուլում նշվում է, որ նրանից ետ է վերցվել ընտրվելու իրավունքը «Արգելված իրավունքների ետ առնման» հիմունքներով, իսկ քաղաքապետի պաշտոնի մանդատը հանձնվել է ձայների 27 տոկոսը հավաքած, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) թեկնածու Աբդուլահաթ Արվասը:

DEM կուսակցության անդամ և ընտրությունների արդյունքներով քաղաքապետի պաշտոնն այդպես էլ չզբաղեցրած անձը կոչ է արել ժողովրդին արտահայտել իրենց բողոքը որոշման դեմ:

Սակայն ապրիլի 2-ին Վանի նահանգային ղեկավարության շենքի առաջ կազմակերպված ցույցը ոստիկանների կողմից ենթարկվել է պղպեղային գազի կիրառմամբ միջամտության: Մասնակիցների թվում են եղել նաև Զեյդանը և նրա մի շարք կուսակիցներ:

Զեյդանը հայտարարել է նաև որոշումը բողոքարկելու մասին, իսկ տեղի ունեցածը որակել իշխանականների միջամտությամբ մեկնարկված քաղաքական հեղաշրջման գործընթացի շարունակություն:

«Մեր փաստաբանները բողոքարկել են որոշումը: Մենք բարձրագույն ընտրական հանձաժողովին կոչ ենք անում վերջ տալ այս անօրենությանն ու ճանաչել մեր ժողովրդի կամքը»,-հավելել է նա:

Նշվում է, որ DEM կուսակցության համանախագահ Թունջեր Բաքըրհանը և Թյուլայ Հաթիմօղուլլարը Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի շենքի դիմաց մամուլի ասուլիս են անցկացրել: 

Back to top button