ԿարևորՀասարակություն

Երևանի քաղաքապետարանն ընդունում է ոլորտային բարեփոխումների առաջարկներ

Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ՝ ուղղված հետևյալ ոլորտների բարեփոխմանը.

  • աղբահանություն,
  • հասարակական տրանսպորտ,
  • զբոսաշրջություն,
  • առողջապահություն,
  • բնակչությանը մատուցվող ծառայություններ,
  • կայուն սոցիալական միջավայրի ապահովում,
  • մասնակցային կառավարում,
  • կանաչ տնտեսություն,
  • նշեք Ձեր կողմից առաջարկված ոլորտը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, բարելավեն հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնեն առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու և մասնակցային:

Առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2024 թվականի ապրիլի 16-ը՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011 514 456 հեռախոսահամարին:

Կարդացեք նաև

Back to top button