ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Լրացուցիչ հաշվեգրված եկամուտների, ծանուցումների ու աշխատատեղերի աճ՝ տարվա առաջին եռամսյակում

2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հարկային մարմինը հավաքել է 500 մլրդ դրամ եկամուտ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 60 մլրդ դրամով կամ 13.6%-ով։ Սրան զուգահեռ շուրջ 22 տոկոսով պակասել են մաքսային մարմնի կողմից հավաքագրված եկամուտները, ինչը պայմանավորված է տարբեր ապրանքների ներմուծման ծավալների կրճատմամբ: ՊԵԿ–ում ամփոփել են եռամսյակային տվյալները և առանձնացրել հիմնական միտումները։

Բացի պետական բյուջե մուտքագրվող հարկային հիմնական եկամուտներից՝ հաշվեգրվում են նաև լրացուցիչ գումարներ։ Եռամսյակային տվայլներն արդեն ամփոփված են։ Հունվար մարտին հաշվեգրել է լրացուցչ 15․2 մլրդ դրամ հարկ, որից 11․8 մլրդ դրամը՝ ճշտումների, 3,3 մլրդ դրամը համապատասխան ակտերով առաջադրված։ 11․8 մլրդ  դրամի դեպքում հարկ վճարողներն իրենք են ճշտել հաշվետվությունները։

ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետ Կարինե Ներսիսյան․ «Նախորդ տարի նույն ժամանակահատվածում հաշվեգրվել է 12․6 մլրդ դրամ, աճը նախորդ տարվա նկատմամբ կազմել է 21 տոկոս»։

Ո՞ ր ոլորտներն են ավելի շատ լրացուցիչ հարկեր վճարել։ ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Կարինե Մնացականյանն արձագանքում է՝  ըստ սեզոնայնության ոլորտային  ցուցանիշները տարբեր են։ 12 մլրդ դրամի դեպքում հարկ վճարողներն ինքնուրույն են ճշտումներ կատարել։  

«Մինչև 300–400 մլն դրամ ճշտման գումար ունենք։ Մեկ հարկ վճարողը հաշվարկի ճշտման արդյունքում մինչև 300 մլն դրամ ճշտում է իրականացրել։ Սա առավելագույն ցուցանիշն է, հայտարարագրել է լրացուցիչ հարկ»։

Մանրամեծածախ առևտուր, ՏՏ, կապ․ ամենամեծ աճն այս ոլորտներում է։ Բայց կան ոլորտներ, որտեղ անկանխիկ վճարումներն իրենց ազդեցությունը թողել են։

ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Կարինե Մնացականյան․ «Այն ոլորտները, որտեղ պարտադիր են անկանխիկ գործարքները, օրինակ, փաստաբանական գործարքները, ՀԴՄ-ների մասով նվազում ունենք, փաստաթղթավորման մասով՝ աճ»։

Բիզնեսի շրջանառությունն ավելացել է՝ արձանագրում են ՊԵԿ–ում։ Առաջին  եռամսյակում հարկ վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերով գեներացված հասույթը կազմել է 2․9 տրիլիոն դրամ, 2023–ի ցուցանիշը՝ 2․4 տրիլիոն դրամ էր։ Աճ է արձանագրվել հաշվարկային փաստաթղթերի մասով․ եթե 2023-ի հունվար–մարտին բիզնեսը 142 մլն գործարք է իրականացրել, ապա այս տարի իրականացված գործարքների ընդհանուր գումարը 160․5 մլն դրամ է։ Ավելացել է նաև աշխատատեղերի թիվը։

«2023–ի հունվարին ունեցել ենք 677 հազար աշխատատեղ, 2024–ի հունվարին՝ 713 715, փետվարին՝ 692 266, իսկ 2024–ի փետրվարին՝ 725 021 աշխատատեղ, աճը 4․7 տոկոս է կազմում։ Աճը սեզոնայնությամբ  պայմանավորված հետագայում աճելու է»։

Հարկային մարմին և հարկ վճարող հարաբերություններում  կարևոր է վերլուծությունները՝ ասում է՝ ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետ Կարինե Ներսիսյանը։ Թիրախային ու առկա իրավիճակին համարժեք ոլորտային վերլուծությունները, նրա խոսքով,  անշփում վարչարարության տեսակ են, ունեն կանխարգելիչ նպատակ։

«Հարկ վճարողները արդյունքում ճշտելով հաշվարկ–հաշվետվութունները, հայտարագրելով համապատասխան ցուցանիշները , զերծ են մնում լրացուցիչ տույժ–տուգանք վճարելուց»։

Իրականացվում են նաև կամերալ արձանագրություններ ու ռիսկերի վերաբերյալ ծանուցումներ՝ 2023–ի առաջին եռամսյակում հարկ վճարողները 19 059 դեպքով ծանուցում են ստացել, 2024–ին՝ 25 790։ Աճը պայմանավորված է ոչ միայն հարկ վճարողների շրջանում ռիսկերի ավելացմամբ, այլև ֆիզիկական անձանց, մասնավորապես արտագնա աշխատանքի մեկնած, ՌԴ-ում աշխատող, բայց Հայաստանում  հարկ վճարելու պարտավորություն ունեցող քաղաքացիների ծանուցումների ավելացմամբ։ 2024 թվականի հունվարից ՊԵԿ–ը Ռուսաստանում աշխատած Հայաստանի քաղաքացի աշխատանքային միգրանտներին  հարկային պարտավորությունների մասին ծանուցումներ է ուղարկում։ Բացատրել են՝ այս տարի են ուղարկել, քանի որ տվյալները նոր են ստացվել։

Կարդացեք նաև

Back to top button