
ԵՄ առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«ԵՄ առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման գործում։ Այն բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, ինչպես Վրաստանում ԵՄ առաքելությունն է ապահովում՝ բոլոր կողմերի հետ կանոնավոր շփումներով»,- նշել է նա։
The @EUmARMENIA is performing an essential function to ensure transparency. It is open to engagement with 🇦🇿as well; if there are concerns these need to be addressed in a safe environment, like @EUMMGeorgia is providing through its regular contacts with all sides https://t.co/dnakYZQIpt
— Toivo Klaar (@ToivoKlaar) April 1, 2024
Ավելի վաղ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն էր տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։ «Ասօր կրկին հսկում էինք հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմը, ոչ մի արտառոց ռազմական տեղաշարժ չնկատվեց։ Խաղաղ զատկական երկուշաբթի էր»,- նշված է հաղորդագրության մեջ։




