ԿարևորՀասարակություն

Մոսկվայում մահացել է «Կրոկուս»-ից մարդկանց տարհանած Կարեն Ենգիբարյանը

Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է 35-ամյա Կարեն Ենգիբարյանը, որն ահաբեկչության ժամանակ մարդկանց տարհանել է շենքից։ Հայ երիտասարդի մահվան մասին հայտնել են Ռուսաստանի հայերի միությանից։

Ողբերգության պահին Կարեն Ենգիբարյանը գտնվել է Կրոկուսից ոչ հեռու։ Երբ նա շենքի տանիքում ծուխ է տեսել, վազել է համերգասրահ և սկսել օգնել տուժածներին լքել շենքը։

«Հերոսաբար, վտանգելով իր կյանքը, նա օգնում էր մարդկանց. հանում էր ծխից, տանում բժիշկների մոտ ու հետ գնում։ Նա տուժողներից մեկին տվել է իր վերնահագուստը։ Կարենը միայն առավոտյան է վերադարձել տուն»,- ասվում է Ռուսաստանի հայերի միության գրառման մեջ։

Կարեն Ենգիբարյանը ծխահարվել և մրսել է, հոսպիտալացվել սուր շնչառական վարակ ախտորոշմամբ։ Հետագա օրերին տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, և, ցավոք, նրան փրկել չի հաջողվել։

Կարեն Ենգիբարյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ մարտի 30-ին, ժամը 11:00-ին, Մոսկվայի հայկական եկեղեցում։

Կարդացեք նաև

Back to top button