ԿարևորՀասարակություն

Քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի նոր Գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր է քննարկել Լոնդոնի քաղաքային պլանավորման «OUTCOMIST» ընկերության հիմնադիր-տնօրեն, քաղաքաշինարար Քրիս Չոայի հետ՝ տեսակապի միջոցով, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Քաղաքի ռազմավարական զարգացումն ապահովող կարևորագույն այս փաստաթուղթը մշակելու գործում համայնքը կարևորում է միջազգային փորձագետների կարծիքն ու համատեղ ճանապարհային քարտեզի մշակումը: 

Նոր Գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի համաչափ ու դինամիկ զարգացումը:    

Back to top button