Քաղաքական երկբևեռ դաշտը մեր երկրի ու տնետսության կարևորագույն նպատակն է, ասել է Գագիկ Մելիքյանը
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
«Իրատեսական, նորմալ աշխատանքային պայմաններում իրագործելի». Այսօր նոր կառավարության նոր ծրագիրն այսպես է բնութագրել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Նա նշել է, որ կառավարությունն առաջնորդվել է նշել քիչ, անել շատ գաղափարով: Պատմագավորը հիշեցրել է կառավարության առջև դրված հիմնական խնդիրները՝ բարձրացնել ժողովրդի կենսամակարդակն ու նվազեցնել աղքատությունը: ՀՀԿ խմբակցության քարտուղարը կարծիք է հայտնել, որ մինչև տարեվերջ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանն ու Եվրսաիական տնտեսական միությանը: ՀՀԿ խմբակցության քարտուղարն անդրադարձել է նաև ՀՀԿ 15-րդ համագումարին:
Մայիսի 24-ին ՄՄՀ տեղի ունեցած ՀՀԿ 15-րդ համագումարի ժամանակ իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել էր «Կուսակցական համագործակցությունն ու երկբևեռ քաղաքական դաշտի ստեղծումը: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսօր ևս մեկ անգամ հայտարարեց.«Ցանկանում ենք հասնել այն մակարդակին, որ երբեք չընդունենք ցանկացած քաղաքական կուսակցության մեզ որպես թշնամի: Համագործակցությունը բոլոր քաղաքական ուժերի հետ մեզ համար կարևոր է, Մենք չենք խոչընդոտելու որևէ քաղաքական կուսակցության զարգացմանը, մենք չենք նպաստելու որևէ քաղաքական ուժի կործանմանը: Քաղաքական բոլոր ուժերն իրենք են որոշում իրենց աշխատանքը և իրենց քաղաքական տեղն ու դիրքը քաղաքական դաշտում: Իրենց գործունեությամբ կամ անգործությամբ իրենք կարող են ինքնաոչնչացման գնալ կամ գնալ հզորացաման: Դրանից ելնելով պետք է նշեմ հետևյալը, իրոք քաղաքական երկբևեռ դաշտը մեր երկրի ու տնետսության կարևորագույն նպատակն է»:
Այսօր էլ երկբևեռ է քաղաքական դաշտը, ուղղակի պետք է նպաստենք դրա զարգացմանը,- նշեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:
5 տոկոս տնտեսական աճ, աղքատության տասը տոկոս նվազում, ինչպես նաև առաջիկա երեք տարիներին 65 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, նոր կառավարության նոր ծրագրում ամրագրված հիմնական ցուցանիշերն են: Կառավարության նոր ծրագիրը նախորդ կառավարության ձեռքբերումների հիման վրա է շարունակելու իր գործունեությունը: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հիշեցնում է՝ թե հին, և թե նոր կառավարությունների ձևավորման համար պատասխանատու է քաղաքական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ը: Գագիկ Մելիքյանը իրատեսական, նորմալ աշխատանքային պայմաններում իրագործելի է համարում կառավարության նոր ծրագիրը՝ կարևորելով ԱԱՀ գանձման հետաձգումը սահմանին և ԱԱՀ նվազագույն չափաքանակի աստիճանական նվազեցումը: ՀՀԿ խմբակցության քարտուղարը կարևորում է ՓՄՁ-ն աջակցելուն ուղղված քայլերը. «Փոքր բիզնեսը դիտել որպես աշխատատեղերի ստեղծման հիմնական նպատակ,ոչ որպես հարկատու: Այս առումով հատկապես շատ կարևոր է այն հանգամանքը, որ նման հարկային փոփոխությունները հնարավորություն կընձեռի ՓՄՁ-ի զարգացման համար՝ աշխատատեղերի սետղծման նպատակով, որն էլ իր հերթին կբերի աղքատության տասը տոկոս նվազեցման ցուցանիշի կատարմանը»:
«Մենք առաջնորդվել ենք նշել քիչ, անել շատ գաղափարով»,- ասաց պատգամավորն ու հիշեցրեց կառավարության առջև դրված հիմնական նպատակները՝ բարձրացնել ժողովդրի կենսամակարդակն ու նվազեցնել աղքատությունը: