ԿարևորՔաղաքական

Միջուկային էներգիան ՀՀ ռազմավարության անկյունաքարն է, և ապահովում է երկրի էներգետիկ անվտանգությունը․ ՀՀ վարաչպետ

Աշխատանքային այցով Բրյուսելում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնակցում է Միջուկային էներգիայի առաջին գագաթնաժողովին: Բրյուսելում նա երկկողմ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների հետ։ Մինչ այդ Փաշինյանը ելույթ է ունեցել Բրյուսելում ու ներկաներին տեղեկացրել է ՀԱԷԿ-ի աշխատանքը երկարացնելու նպատակների մասին։

Գագաթնաժողովը համանախագահում են Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին և Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն։

Հայաստան-ԵՄ համագործակցությունից մինչև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր են քննարկել Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրանք կարևորել են նախորդ տարվա մայիսին և հուլիսին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, շեշտվում է, որ երկու երկրների միջև սահմանազատումը պետք է իրականացվի այդ հռչակագրի հիման վրա, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը՝ Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը պայմանավորվածություններին և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Նախագծի ու Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին քննարկումներով ՀՀ վարչապետը գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ մի շարք հանդիպումներ է ունեցել, մասնավորապես Ֆրանսիայի նախագհահ Էմանուել Մակրոնի, Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրփոյիմ, Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ։ Նա տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում կարևորվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում: Քննարկել է նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը վերաբերող հարցեր։

Մինչ այդ Բրյուսելում ընթացող ատոմային էներգետիկային նվիրված առաջին գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել է․ «Միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է, որն ապահովում է ինչպես մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմացումը»։

«Հայաստանը՝ որպես միջուկային էներգիայի արտադրությանն ապավինող պետություն, ամուր կանգնած է այն կոնսենսուսի հետևում, որ միջուկային էներգիան անփոխարինելի է կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ Հայաստանը ճանաչում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր մասնակից պետությունների անօտարելի իրավունքը՝ զարգացնել այն խաղաղ նպատակներով՝ առանց խտրականության և քաղաքական խոչընդոտների»։

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Քրուի և Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի համանախագահությամբ և տարբեր երկրների ղեկավարների մասնակցությամբ Բրյուսելում ընթացող Միջուկային էներգիայի գագաթնաժողովում Հայաստանի վարչապետը շեշտել է, որ Հայաստանի համար միջուկային էներգիան կարևոր դերակատարում ունի և Հայաստանը որոշել է երկարացնել Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը։

 «2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը: Մենք պարտավորվում ենք ժամանակին և համարժեք միջոցառումներ իրականացնել՝ կապված կառավարման և անվտանգության պատշաճ բարելավման հետ՝ գործընկեր պետությունների հետ համագործակցությամբ և Գործակալության ուղղորդմամբ: Այս երկարաձգումը ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար ՀԱԷԿ-ի երկարացված շահագործման ժամկետի ավարտից հետո, ինչը մեր վերջնական նպատակն է։ Այս առումով Հայաստանը հանձնառու է ինչպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, այնպես էլ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցության խթանմանը և փորձի կիրառմանը՝ ներկայիս էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար»։

Միջուկային էներգիայի միջազգային գործակալության նախաձեռնությամբ մեկնարկած գագաթնաժողովում պանելային քննարկումների ժամանակ փորձագետները ներկայացրել են, թե ինչպես է նորարարությունն էլ ավելի բարձրացնում միջուկային էներգիայի մրցունակությունը, օգտագործելիությունը և կայունությունը, ինչպես նաև միջուկային էներգիայի ֆինանսավորումն ու դրա համար հավասար պայմաններ ստեղծելու հնարավորություններն ու մարտահրավերները:

Փորձագետները կարծում են, որ հայկական պատվիրակության այցի նպատակն է էներգետիկ ոլորտում նոր գործընկերներ գտնելը, որպեսզի հայկական ատոմակայանի նոր ռեակտորը կառուցեն արևմտյան երկրները և ոչ Ռուսաստանը: Փորձագետները մինչ գագաթնաժողովը մտավախություններ էին հայտնում, որ Միացյալ Նահանգները դիտարկում է ՀՀ–ում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը, մինչդեռ Հայկական ատոմակայանը իր հզորությամբ և անվտանգության հարցերում ավելի հուսալի է, քան փոքր միջուկային ռեակտորները։

Կարդացեք նաև

Back to top button