ԿարևորՀասարակություն

Եվրոպական խորհրդարանում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Մարտի 19-ին Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել ‘The future of Via Carpathia — Caucasian Road Corridor’ խորագրով համաժողովը՝ պատգամավոր Տոմաշ Պորեբայի նախաձեռնությամբ։

Համաժողովին որպես բանախոս մասնակցել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, ով իր խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառմանը հրավիրելու համար և մանրամասն ներկայացրել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, հայկական կողմի տեսլականը տարածաշրջանը խաղաղության և համագործակցության գոտի դարձնելու վերաբերյալ և այս նախագծի կյանքի կոչելու ուղղությամբ միջազգային գործընկերին ներգրավելու ակնկալիքները։

Ցուցադրվել է «Խաղաղության խաչմերուկի» մասին տեսանյութ և մասնակիցներին բաժանվեցին ծրագրի մասին տեղեկատվական նյութեր։

Վ․Սարգսյանն անդրադարձել է կառավարության խաղաղության օրակարգին՝ այս համատեքստում կարևորելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելությունները, ինչպես նաև կարևոր նպաստը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։

Կարդացեք նաև

Back to top button