ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Անվտանգ կրթական պայմաններ 22 500 աշակերտի համար․ ծրագրին ֆինանսական լրացուցիչ միջոցներ են պետք

ԱԺ-ն քննարկել է Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է մինչև 2027 թվականը բարձր սեյսմիկ անվտանգությամբ 46 դպրոց կառուցել։ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնել է, որ մինչ այժմ իրականացվել են 10.700 աշակերտի համար նախատեսված շինարարական աշխատանքներ, մինչդեռ ամբողջ ծրագիրը նախատեսում է 46 դպրոցի՝ 22.500 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովում: Նաև հավելել է, որ ծախսվել է ֆինանսական միջոցների 80 տոկոսը: Ծրագրի ամբողջական իրականացման նպատակով կառավարությունն առաջարկում է ներգրավվել 66,1 մլն եվրոյի լրացուցիչ վարկ։

Հայաստանում մինչև 2027թ. բարձր սեյսմիկ անվտանգությամբ 46 դպրոցներ կստեղծվեն։ 2015 թվականից Հայաստանի կառավարության և Զարգացման ասիական բանկի միջև գործող վարկով արդեն իսկ կառուցվել և շահագործման է հանձնվել 16 դպրոց: Սակայն, ինչպես հայտնեց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, արձանագրվել են նախագծերի գնահատականների, շինարարության գների, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության փոփոխություններ, որոնց արդյունքում ծրագիրը ավարտին հասցնելու համար լրացուցիչ միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել։

Վարկային ծրագրի շրջանակում նաև վերանայվել է քաղաքաշինության ոլորտի նորմատիվային բազան: Ամրագրվել է 9 բալի սեյսմակայունություն և բոլոր ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքներն իրականացվում են այդ պահանջներին համապատասխան:

«Մինչ այժմ ավարտել ենք դպրոցները 10 հազար 700 աշակերտի համար, այնինչ 46 դպրոցի ամբողջ ծրագիրը պետք է լիներ 22 հազար 500 աշակերտի համար։ Ծախսել ենք ֆինանսական միջոցների շուրջ 80 տոկոսը»։

Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ անհնար է դառնում մնացած ֆինանսական միջոցներով իրականացնել ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները: Պատճառներից մեկն այն է, որ ի սկզբանե նախատեսված է եղել որոշակի թվով դպրոցների ամրացում և որոշակի թվով դպրոցների կառուցում, ակայն ծրագրում ընդգրկված 46 դպրոցներից 45-ը նպատակահարմար է համարվել կառուցել՝ ամրացման փոխարեն, ինչը լրացուցիչ ծախս է:

Երկրորդ պատճառը փոխարժեքի կուրսի տատանումն է, վարկային պայմանագրի մեկնարկի ժամանակ մեկ դոլարը կազմել է 489 դրամ, իսկ երրորդ պատճառը շինարարական նյութերի թանկացումն է։

«Ծրագրի ամբողջական իրականացման նպատակով նախատեսում ենք ներգրավել լրացուցիչ ռեսուրսներ նույն Ասիական զարգացման բանկից 66,100,000 դոլարին համարժեք դրամի չափով»։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամԱրսեն Թորոսյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ երբ կավարտվեն 46 դպրոցների շինարարական աշխատանքները, եթե մինչև հիմա դեռ կեսն է պատրաստ։

Արսեն Թորոսյան «Արդյո՞ք այս թվերը ներառված են կառավարության ծրագրում նշված 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում»։

Վաչե Տերտերյան․ «Այո ներառված են, այո կախված նախագծից և մեծությունից  ամեն ինչ կանենք, որ 2026 թվականին մեծամասամբ ավարտած լինենք»։

«ՔՊ» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն էլ հարցրեց՝  արդյո՞ք լրացուցիչ ֆինանսական միջոցները կբավարարեն ամբողջական ծրագրի իրականացմանը, թե՞ հնարավոր է հետագայում նոր ռեսուրսների անհրաժեշտություն առաջանա։

«Շատ կարոր աշխատանք է կատարվում, դպրոցաշինությունը, կարծում եմ, ամենակարևորն է, բայց նաև խիստ կարևոր է դրանց միջոցների արդյունավետ ծախսումը։ Փաստորեն ստացվում է, որ 80 տոկոսն արդեն ծախսել ենք այս վարկային միջոցների, բայց գործի 50 տոկոսն ենք արել։ Արդյո՞ք իվիճակի ենք լինելու այս 46 դպորցն էլ այս միջոցների սահմաններում ավարտել, թե՞ լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն կլինի»։

ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, նաև հաշվի առնելով կառավարության կողմից համաֆինանսավորումը, գրեթե համոզված է, որ ներգրավված միջոցները բավարար կլինեն ծրագրին ամբողջութամբ ավարտին հասցնելու համար։ Ինչ վերաբերում է ծախսված միջոցների արդյունավետությանը և կատարված աշխատանքի որակին, փոխնախարարը հավաստիացրեց, որ դպրոցները կառուցվում են միջազգային փորձագետների հսկողությամբ: Շինաշխատանքների ավարտից հետո դպրոցները միջազգային փորձաքննություն են անցնում և ստանում 9 բալ երկրաշարժի դիմացկունության վկայական:

Փոխնախարարը նաև ընդգծեց՝ սեյմակայուն շինություն լինելուց բացի այս ծրագիրը անվտանգային, հակաճգնաժամային միջոցառում է՝ միտված համայնքներում հետճգնաժամային պարագայում սեյմակայուն կառույցներ ունենալուն։

Կարդացեք նաև

Back to top button