
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան, հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը:
«Մարտի 19-ին պարոն Ստոլտենբերգը կժամանի Երևան, որտեղ հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ պարոն Վահագն Խաչատուրյանի և վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ստոլտենբերգն այցելել է Ադրբեջան և Վրաստան:




