
Այսօր Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու ԱԳՆ-ների միջև համագործակցությանն առնչվող հարցերի:




