ԿարևորՀասարակություն

ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Համբուրգի գործարար կառույցների ներկայացուցիչների հետ

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Գերմանիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Համբուրգի գործարար հարաբերություններում դերակատարություն ունեցող կառույցների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային լոգիստիկ խնդիրների ուսումնասիրությունն առանցքային է դարձել Համբուրգի նավահանգստային խորհրդատվական ընկերության տնօրենի տեղակալ Ֆրանկ Բուսեի հետ հանդիպման ընթացքում, հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են Հայաստանի լոգիստիկ զարգացման հեռանկարում Համբուրգի` որպես Գերմանիայի և ամբողջ Հյուսիսային Եվրոպայի տնտեսական, լոգիստիկ և նավահանգստային նշանակալի հանգույցի փորձառության կարևորությունը:

Այնուհետև, Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը հյուրընկալվել է Համբուրգի առևտրի պալատում, որտեղ տեղի է ունեցել հանդիպում Առևտրային պալատի ռազմավարության և միջազգային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Ֆիլիպ Կոխի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ կապերի ամրապնդման համար ուղիների որոնման և օրենսդրական բարենպաստ դաշտ ձևավորելու հնարավորությունները:

Կարդացեք նաև

Back to top button