ԿարևորՔաղաքական

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Սեթ Մոուլթոնին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մանրամասները

Մարտի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Սեթ Մոուլթոնի հետ (դեմոկրատ, Մասաչուսեթս), հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Քննարկվել են ՀՀ առջև ծառացած անվտանգային խնդիրները և մարտահրավերների հաղթահարման ուղիները։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մանրամասները և տարածաշրջանային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերը։

Դեսպանը խոսել է նաև Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին:

Կարդացեք նաև

Back to top button